Չնայած ընդունված չի Իշխանությանը շնորհակալություն հայտնել, բայց ես մի քանի բաների համար շնորհակալ եմ․ Ես շնորհակալ եմ, որ․․․

Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Չնայած ընդունված չի Իշխանությանը շնորհակալություն հայտնել, բայց ես մի քանի բաների համար շնորհակալ եմ․ Ես շնորհակալ եմ, որ․․․

«Չնայած ընդունված չի իշխանությանը շնորհակալություն հայտնել, բայց ես մի շարք բաների համար շնորհակալ եմ։

Ես շնորհակալ եմ մեր իշխանությանը, որ Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա և չկան քաղ. բանտարկյալներ։

Ես շնորհակալ եմ, որ եթե նույնիսկ կան արտագաղթողներ, բայց զանգվածային արտագաղթը դադարել ա և հուսալքությունը հաղթահարվել։ Ես շնորհակալ եմ, որ մենք ունենք մի իշխանություն, որը եթե թեկուզ սխալ անի, ես հոգուս խորքում գիտեմ, որ դա թշնամությունից չի եղել, այլ ուղղակի սխալվել են։

Մի բան սխալ են արել, տասը բան ճիշտ կանեն։

Ես շնորհակալ եմ, որ կարող եմ պաշտոնական լուրեր նայել և հավատալ (ու նաև armcomedy նայել հանգիստ խղճով)։

Ես շնորհակալ եմ, որ պառլամենտի իշխող խմբակցությունում չկան մտավոր հետամնաց-ցինիկ-անամոթ-կոռումպացված-լկտի (շարքը շարունակեք) մարդիկ, որոնց նայելիս ամոթից գետինն էի մտնում ամեն անգամ։

Ես շնորհակալ եմ, որ եթե նույնիսկ կառավարությունից ինչ-որ մեկը կաշառք վերցնի, ես վստահ եմ, որ դա իմացվելուն պես վերցնողը ձերբակավելու ա, եթե կան ապացույցներ։ Այսինքն դա երկրի ղեկավարի իմացությամբ չի կարող լինել։

Ես շնորհակալ եմ, որ թեկուզ բանակից գողացողներ եթե լինեն՝ դա պետության հովանավորությամբ չի լինելու, մեղավորները պատժվելու են։ Էսպիսի բանակով եթե լայնածավալ պատերազմ սկսվի, ես վստահ եմ, որ մենք հաջողության ենք հասնելու և հակառորդին հաղթելու ենք։ Իսկ եթե թեկուզ որոշ կորուստներ էլ ունենանք, ես, որպես քաղաքացի վստահ եմ լինելու, որ էդ կորուստների պատճառը իշխանության հանցագործ քաղաքականությունը չէր և սխալներից հետևություններ են անելու, որովհետև լեգիտիմ են և հետևաբար՝ հաշվետու։

Ես շնորհակալ եմ, որ մարտի 1-ի գործը ըստ էության մինչև վերջ բացահայտվելու ճանապարհին ա, իսկ ամենավտանգավոր հանցագործների դատավճիռը առաջիկա տարիներին հնչելու ա։

Ընդամենը 1,5 տարի առաջ ես միայն երազում էի, որ իմ կյանքի օրոք երբևէ էդ օրը տեսնեմ։ Ես շնորհակալ եմ, որ կարող եմ ասել «Հանրապետության վաչապետ, հանրապետության նախարար, մարզպետ»՝ առանց ամաչելու, թե ովքեր են էդ մարդիկ և ինչ կապ ունեն հանրապետության հետ։

Բնականաբար ես սխալներ էլ եմ տեսնում, բայց ամենակարևոր բանը ոչ թե սխալներն են, այլ այն, որ երկիրը վերականգնել ա իր իմունիտետը և ճիշտ ուղղությամբ ա շարժվում, այսինքն գոյության վտանգ չկա։

Դա հսկայական ձեռքբերում ա։

Իհարկե բոլորս էլ ուզում ենք Ղարաբաղի հարցի վերջնական լուծում,, ապաշրջափակում, նոր սահմանադրություն, կառուցված Հյուսիս-Հարավ, Ատոմակայանի նոր էներգաբլոկ, տնտեսության երկնիշ տոկոսային աճ ևն, ևն։

Բայց եկեք չմոռանանք, թե որտեղից ենք սկսել, 1,5 տարի առաջ ինչից ենք պրծել, ինչ տեռոր էր սպասվում մեզ հեղափոխություն չլինելու դեպքում ու գնահատենք էն ինչ արդեն ունենք։

Նախկինում ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ հեղափոխությունը չէր լինի, եթե մի շատ փոքր մարդկանց խումբ չունենար անհարին թվացող, խելագարության նմանվող և շաբաթներ շարունակ գիշեր-ցերեկ ծաղրանքի ու հայհոյանքի արժանացող էդ նախաձեռնությունը, որը ի վերջո բերեց (բոլորիս համար) անսպասելի ու փառահեղ հաղթանակի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: