«Պատերս են փլվել, օջախս էլ հո կա՞». Աիդա Ներսիսյանը հիշում է գյումրեցի կնոջ ու ամերիկացի սենատորի զրույցը

Հիշում եմ.

«Պատերս են փլվել, օջախս էլ հո կա՞». Աիդա Ներսիսյանը հիշում է գյումրեցի կնոջ ու ամերիկացի սենատորի զրույցը
Երկրաշարժին հաջորդող օրերին Հայաստան էր եկել ամերիկացի սենատոր Դոուելը: Գյումրիում մեր նկարահանող խումբը (Մոնիկա Պողոսյանի գլխավորությամբ) ականատես եղավ մի սրտառուչ տեսարանի: Սենատորը իր շքախմբով շրջում էր վրանից վրան, խոսք ու զրույցի բռնվում հարազատներին կորցրած մարդկանց հետ:

«Պատերս են փլվել, օջախս էլ հո կա՞». Աիդա Ներսիսյանը հիշում է գյումրեցի կնոջ ու ամերիկացի սենատորի զրույցը

 

Եվ ահա, հերթական վրանի առաջ հանդիպում է մի ծեր կնոջ` թոռներով շրջապատված, որոնց ծնողները մնացել էին փլատակների տակ: Սեղմում է կնոջ ձեռքը, ցավակցում: Վերջինս ներս է հրավիրում հյուրերին, բայց սենատորը հրաժարվում է` պատճառաբանելով, թե իրենք շատ են, տեղը` նեղ: Ծեր կինը դիմում է թարգմանչի օգնությանը` խնդրելով. «Իրեն ասեք` պատերս են փլվել, օջախս էլ հո կա՞, թող ներս մտնի»:
Սենատորը մի պահ քարացավ կնոջ լավատեսությունից, գրկեց նրան ու ասաց.
— Ձեր սարերի պես ամուր ու իմաստուն ժողովուրդ եք:
Հետագայում հաղորդումն այդպես էլ կոչվեց` «ՊԱՏԵՐՍ ԵՆ ՓԼՎԵԼ, ՕՋԱԽՍ ԷԼ ՀՈ ԿԱ՞»:

Աիդա Ներսիսյան

Понравилась статья? Поделиться с друзьями: