Խոզի բուդի պատրաստման եղանակը, ստացվում է շատ համեղ

Բաղադրամասեր

Խոզի բուդի պատրաստման եղանակը, ստացվում է շատ համեղ

5 կգ խոզի բդին ՝

սխտոր` 15 պճեղ ,

գազար` 1 հատ,

մանանեխ` 2 ճաշի գդալ,

պղպեղի հատիկներ` 20 հատ,

քրքում` 1 թեյի գդալ,

դափնու տերև ,

սև պղպեղ,

Պատրաստման եղանակը

Խոզի բուդը պատառաքաղով ծակծկել, տեղ-տեղ դանակով անցք անել և մեջը խրել սխտորը, գազարը (շրջանաձև կտրատած) և հատիկ պղպեղը.4-5 ժամ թողնել աղաջրում։

Այնուհետև դուրս բերել։ Համեմել մանանեխով, աղով ու համեմունքներով, տեղափոխել կաղապարի մեջ, կողքերը դափնու տերևներ շարել, ապա ծածկել փայլաթիթեղով։

Կաղապարի մեջ ջուր լցնել և 220° С ջեռոցում եփել 4 ժամ։Վերջում հեռացնել փայլաթիթեղը և թողնել՝ կարմրի։

Աղբյուրը՝ xohanoc.am

Понравилась статья? Поделиться с друзьями: