Հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է. թշնամու հարձակման դեմ կենդանի վահան դարձած հերոսը սխրանքը երբեք չի մոռացվի

Այսօր Ռ. Աբաջյանի ծննդյան քսաներեքամյակն է: Լուսավոր ու կտրիճ այս երիտասարդը, որ մասնագիտությամբ ստամատոլոգ էր, կյանքում այլ միսիա ուներ:

Հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է. թշնամու հարձակման դեմ կենդանի վահան դարձած հերոսը սխրանքը երբեք չի մոռացվի

Իր ծառայության շրջանը համընկավ ապրիլյան ողբերգական իրադարձությունների հետ: Անսպասելի հարձակման ժամանակ յուրաքանչյուր թշնամու հարձակմանը դիմագրավող զինվոր իր մարմնով ու անհավանական ուժեղ կամքով կենդանի վահան դարձավ թշնամու կրակի առաջ՝ կերտելով անմահական պատմության իր էջը, իր անունը գրելով Հայոց պատմության էջերում ոսկետառ:

Ռոբերտը շատ լավ էր ճանաչում թշնամուն՝ չնայած իր ծաղիկ հասակին: Նա իր պատասխանատվության ներքո գտնվող զինվորների կյանքը խնայելու համար մարտական գործողությունների ողջ ծանրությունը վերցրել էր սեփական ուսերի վրա, իսկ երբ դրությունն անելանելի էր դարձել, նռնակով վերջ էր դրել իր և մոտակայքում գտնվող թշնամիների կյանքին, քանի որ գերության հեռանկարն իր ազնիվ հոգուն հարիր չէր:

Հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է. թշնամու հարձակման դեմ կենդանի վահան դարձած հերոսը սխրանքը երբեք չի մոռացվի

Նա իր կյանքով դարձավ առասպել, հայրենասիրության կենդանի դաս, նժդեհ, ով իր օրինակով մշտապես հիշվում և գնահատվում է, նրա անունը սրբազան է դարձել և հարատև գտնվում է մեր շուրթերին:

Նրա պատվին դեռ 2016 թվականին Քաշաթաղի շրջանի Հերիկ համայնքի նորակառույց դպրոցը անվանակոչվել է Ռ. Աբաջյանի անունով:

Понравилась статья? Поделиться с друзьями: