Չորացրած բալի փոշով  շատ համեղ ու նուրբ տորթ, որ հալչում է բերանում, և շատ բաղադրիչներ ու ժամանակ չի պահանջում

Չորացրած բալի փոշիով  շատ համեղ ու նուրբ տորթ, որ հալչում է բերանում, և շատ բաղադրիչներ ու ժամանակ չի պահանջում:

Չորացրած բալի փոշով  շատ համեղ ու նուրբ տորթ, որ հալչում է բերանում, և շատ բաղադրիչներ ու ժամանակ չի պահանջում

Բաղադրությունը`

2 հատ ձու

200 գրամ շաքարավազ

250 գրամ կեֆիր

1/4 թեյի գդալ աղ

1 թեյի գդալ սոդա

1 պղունց լիմոնի աղ կամ քացաղ

160 ալյուր գրամ

60 գրամ չորացած բալի փոշի, կարելի է նաև կակաո:

 

Կրեմի համար`

400 գրամ թթվասեր 25 % յուղայնությամբ

3-4 ճաշի գդակ շաքարի փոշի:

 

Գլազուրի համար 100 գրամ մուգ շոկոլադ և կաթ:

 

Պատրաստման եղանակ`

Ձուն շաքարավազի հետ լավ խառնել, ավելացնել կեֆիր, աղ, սոդա, քացախ կամ լիմոնի աղ, խառնել այնքան որ գնդիկներ չլինեն, հետո ավելացնել չորացած բալի փոշի (կարելի է փոխարինել կակաոյով), ալյուր ու նորից լավ խառնել մինչև համասեռ զանգված դառնա:

Բաժանել 3 հավասար մասերի, յուրաքանչյուրը մոտավորապես 250 գրամ: Թխել 20 սմ տրամագծով լավ յուղոտված տարրայով նախօրոք տաքացրած ջեռուցում 180° ջերմաստիճանով 10-15 րոպե: Պատրաստ լինելը ստուգել փայտիկի միջոցով: Եվ այսպես ունենում ենք 3 շերտեր, որոնց թխելը մեզանից 30-40 րոպե պահանջեց:

Կրեմի պատրաստման համար թթվասերը խառնում ենք շաքարի փոշու հետ և վերջ, իսկ գլազուրի համար հալեցրած սև շոկոլադի վրա լցնում ենք կաթ:

Տորթի առաջին շերտը դնում ենք նախատեսված ափսեի մեջ, վրան կրեմ քսում, դնում եկրորդ շերտը, նույնը նաև երրորդ շետի համար: Տորթի կողքերը և երեսը ծածկում ենք կրեմով և թողնում հանգստանա սենյակային ջերմաստիճանում 3-4 ժամ: Գլազուրը անկանոն լցնում ենք տորթի վրա:

Բարի ախորժակ!

Մանրամասները ստորև բերված տեսանյութում`

Понравилась статья? Поделиться с друзьями: