Սմբուկը ճապոնական ձևով՝ բաղադրատոմս 

Մի հետաքրքիր և պարզ ճապոնական բաղադրատոմս:

Սմբուկը ճապոնական ձևով՝ բաղադրատոմս 

Բաղադրությունը 6 բաժնի համար՝
6 հատ միջին չափսի սմբուկ,
1 կարմիր կծու պղպեղ,
2 ճ.գ. Դասի արգանակ (նաեւ հարմար է ձկան խորանարդիկ չոր արգանակ- Մագգի),

2 ճ.գ. Սակե
2 ճաշի գդալ սոյայի սոուս

Ինչպես պատրաստել՝
Պատրաստման ժամանակը մոտ 40 րոպե է:
1. Սմբուկ լվանում ենք, կտրում երկար ձողերով, աղ ենք անում, և 10 րոպեից հեռացնում ավելորդ ջուրը: Սմբուկները եռացող ջրում եփել 5 րոպե:
2. Դնենք սմբուկները մի թավայի վրա, լցնել մարինադի համար դասի սոուսը, սակեն, սոյայի սոուսը, ավելացնենք թակած կամ մանր կտրատած կծու պղպեղը եւ դրենք թույլ կրակի վրա 15 րոպե:

Ահա և վերջ, այն շատ համեղ է նաև սառը վիճակում: Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: