Երգի պրեմիերա, Էրիկ ՛՛Իրենով անի՛՛

Հայկական շոու բիզնեսի ամենաակտիվ երգիչներից մեկը՝ Էրիկ Կարապետյանը մշտապես նոր երգեր է ներկայացնում  մեզ: Այս անգամ երգիչը որոշել է  իր երկրպագուների դատին  հանձնել ՛՛Իրենով անել՛՛ երգը,  որի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը հենց ինքը՝  երգիչը:

Երգի պրեմիերա, Էրիկ  ՛՛Իրենով անի՛՛

Այն, թե ինչքան  է Էրիկի երգը դուր եկել երկրպագուներին, երևում է նրա  you tube -յան, ֆեյսբուքյան  և  ինստագրամյան  էջերում, նրանց  կողմից  արված  մեկնաբանություններից:

Երգի մեջ  Էրիկը պատմում է գեղեցիկ սիրո մասին: Այն սկսվում է այսպես.

Երևի երկինքը մեծ քեզ մի օր ինձ մոտ  բերեց

Վերջապես, որ  հասկանամ, սիրելով մեկին միայն ես կամ

Թող, որ աստղերս չմարեն, գիշերներս երկարեն, երազանքս կատարեն:

Հուսով  ենք շատ շուտով կտեսնենք նաև   համանուն երգի հիման  վրա նկարահանված  տեսահոլովակը:  Դե ինչ, հաջողություն և մարդատ դահլիճներ ենք  ցանկանում  հայկական  շոու բիզնեսի  ամենաեռանդուն, ակտիվ  երգիչներից մեկին և  վայելում  նրա  կատարումը:

Երգը ներկայացնում ենք ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: