Ուղտավորի աղոթք. Տեր, քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում և առաջնորդելով հասցրու երկնքի անճառ արքայությունդ

Ուղտավորի աղոթք. Տեր, քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում և առաջնորդելով հասցրու երկնքի անճառ արքայությունդ

Բարերար և բազումողո՛րմ Աստված, Քո առաջ ընկած աղաչում ենք ամբողջ սրտով և գթություն խնդրում Քեզանից:

Ինչպես խոստացար ծառաներիդ և ասացիր՝ այն ամենն, ինչ Հորից հավատով խնդրեք հանուն Որդու, կտրվի ձեզ, շնորհի՛ր և այժմ հավատացյալներիս և կատարի՛ր մեր խնդրանքները, քանզի Քեզ ենք ապավինել:

Եվ Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ այս կյանքում և առաջնորդելով հասցրու երկնքի անճառ արքայությունդ՝ ի փառաբանություն և ի պատիվ ամենա սուրբ Երրորդությանդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.

ամեն:

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Понравилась статья? Поделиться с друзьями: