Մահաթմա Գանդի. Սկզբում քեզ անտեսում են, հետո ծիծաղում են քեզ վրա, հետո պայքարում քո դեմ, իսկ հետո դու հաղթում ես

Մահաթմա Գանդի. Սկզբում քեզ անտեսում են, հետո ծիծաղում են քեզ վրա, հետո պայքարում քո դեմ, իսկ հետո դու հաղթում ես.

Մահաթմա Գանդի. Սկզբում քեզ անտեսում են, հետո ծիծաղում են քեզ վրա, հետո պայքարում քո դեմ, իսկ հետո դու հաղթում ես

Մահաթմա Գանդիի կյանքի 20 սկզբունքները, որոնք արժի իմանալ

Սկզբում քեզ անտեսում են, հետո ծիծաղում են քեզ վրա, հետո պայքարում քո դեմ, իսկ հետո դու հաղթում ես:

«Ակն ընդ ական» սկզունքը ամբողջ աշխարհին դարձնում է կույր:

Ներելու ունակությունը ուժեղներին է բնորոշ. Թույլերը երբեք չեն կարողանում:

Ազատությունը ոչինչ չարժե, եթե այն իր մեջ չի ներառում սխալվելու ազատություն:

Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան:

Երջանկությունն այն է, երբ որ դուք խոսում եք, մտածում եք և անում ներդաշնակորեն:

Ինձ համար միշտ գաղտնիք է եղել. ինչպես են մարդիկ կարողանում հարգել իրենց՝ ստորացնելով իրենց պես այլ մարդկանց:

Գտիր նպատաակ, ռեսուրսները կգտնվեն:

Ապրելու միակ միջոցը ուրիշներին կյանք պարգևելն է:

Ես ուշադրություն եմ դարձնում մարդկանց միայն լավ կողմերին: Ես ինքս անմեղ չեմ և ինձ իրավունք չեմ վերապահում ուշադրությունս սևեռել ուրիշների սխալների վրա:

Այնքան էլ իմաստուն բան չէ համոզված լինելը սեփական իմաստնության մեջ: Անհրաժեշտ է հիշել, որ ուժեղագույնը կարող է թուլություն դրսևորել, իսկ իմաստնագույնը՝ սխալվել:

Խղճի հարցերը չեն որոշվում ձայների մեծամասնությամբ:

Հաղթահարեք ատելությունը սիրով, սուտը՝ ճշմարտությամբ, բռնությունը՝ համբերությամբ:

Եթե մի բան հնարավոր է մեկ մարդու համար, ապա հնարավոր է բոլորի համար:

Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել:

Աստված սեր է. դա է միակ ճշմարտությունը, որ ես ընդունում եմ: Սերը հավասարազոր է Աստծուն:

Ինչ տարբերություն մեռածների, որբերի և անտունների համար՝ ինչի համար են տեղի ունենում ավերածությունները՝ հանուն բռնապետությա՞ն, թե՞ հանուն լուսավոր ժողովրդավարության և լիբերալիզմի:

Մարդը իր սեփական մտքերի արդյունքն է: Այն, ինչի մասին նա մտածում է, դա էլ հենց դառնում է:

Ճշմարիտ գեղեցկությունը մարդու սրտի մաքրության մեջ է:

Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, ապա ինքդ դարձիր այդ փոփոխությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: