«Առաջ գնալու խթաններից մեկը մշտապես մեծ նպատակներ ունենալն է».Պարզ սովորություններ, որոնք ձեզ ավելի հաջողակ կդարձնեն

«Առաջ գնալու խթաններից մեկը մշտապես մեծ նպատակներ ունենալն է».Պարզ սովորություններ, որոնք ձեզ ավելի հաջողակ կդարձնեն.

«Առաջ գնալու խթաններից մեկը մշտապես մեծ նպատակներ ունենալն է».Պարզ սովորություններ, որոնք ձեզ ավելի հաջողակ կդարձնեն

Addicted2success.com կայքը գրում է՝ հաջողության հասնելու պայմաններից մեկն էլ լավ
սովորություններ ունենալն է: Ցանկանո՞ւմ եք լիարժեք կյանքով ապրել, ուրեմն պետք է նոր
սովորություններ զարգացնեք: Սկսեք հենց այս օրվանից:

Օգնություն խնդրելու սովորություն

Ոչ ոք էլ միայնակ հաջողության չի հասնում: Այնպես որ՝ ձեր նպատակներին ավելի արագ հասնելու համար սովորեք օգնություն խնդրել ուրիշներից: Հնարավորինս  հաճախ վարվեք այդպես: Եթե երբևէ փորձել եք սեփական բիզնես սկսել, ազատվել ավելորդ կիլոգրամներից կամ էլ նման մի բան, ապա հավանաբար հասկացել եք, որ իրականում ամեն ինչ ձեր պատկերացրածից շատ ավելի դժվար է:

Երբեմն բախվում եք այնպիսի խոչընդոտների, որոնք հնարավոր չէ միայնակ հաղթահարել: Ամեն ինչ այլ կերպ կլինի, եթե ձեր կողքին լինի մեկը, որը կօգնի լուծել բոլոր խնդիրները: Եթե դուք սովորեք օգնություն խնդրել, ապա ավելի արագ առաջ կշարժվեք:

Ինչ-որ բան ձեռնարկելու սովորություն

Դուք  ինքներդ ինչ-որ բան ստեղծելու ներուժ ունեք, բայց եթե ոչինչ չձեռնարկեք, ապա այդպես հիասթափված էլ կհեռանաք այս աշխարհից: Դուք մեծ գաղափարներ ունեք, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Մեծ հաջողության հասնելու կարևոր պայմանը ձեր գաղափարների կյանքի կոչումն է: Եվ  դրա համար մոտիվացիա  անհրաժեշտ չէ: Ինչ-որ բան ձեռնարկելը սովորություն է: Այնպես որ, եթե ծույլ եք կամ էլ սիրում եք հետաձգել ցանկացած գործ, հոգ չէ. ամեն ինչ կարելի է փոխել:

Ահա թե ինչպես. օրական առնվազն երեք քայլ ձեռնարկեք (նույնիսկ, եթե չգիտեք՝ ինչ եք անելու): Բլոգում ինչ-որ գրառում կարդալուց հետո փորձեք որևէ բան ձեռնարկել: Տեսանյութ դիտեք ու ինչ-որ բան ձեռնարկեք: Գրքի 20 էջ կարդալուց հետո փորձեք որևէ բան անել: Կամ էլ, եթե այլ մեթոդ եք ցանկանում, կարող եք  ձեր երազանքին հասնելու համար առաջին քայլն անել: Սկսեք այսօրվանից ու ամեն օր մի փոքր բան արեք: Որոշ ժամանակ անց սկսեք ավելի շատ բան անել: Ի վերջո, ինչ-որ բան ձեռնարկելու սովորությունը ձեզ նախաձեռնող կդարձնի, և դրա շնորհիվ նորանոր հաջողությունների կհասնեք:

«Առաջ գնալու խթաններից մեկը մշտապես մեծ նպատակներ ունենալն է»,- ասում է Մայքլ Կորդան:

Դժվար պայմաններում ապրելու սովորություն

Չնայած մի շարք հռետորների մոտիվացիոն ելույթներին՝ իրական կյանքը դժվար է: Բոլորս էլ մարդ ենք և ունենք վախեր ու կասկածներ: Անկախ ամեն ինչից, մենք  ցանկացած պարագայում պետք է դժվար պայմաններում առաջ գնալու սովորություն ձեռք բերենք: Ինչո՞ւ: Որովհետև հաջողության հասնելու համար պետք է անել ոչ միայն այն, ինչ ցանկանում եք, այլև այն, ինչ անհրաժեշտ է: Եկեք ճիշտը խոսենք, դուք երբեք էլ պատրաստ չեք փոփոխությունների: Ահա թե ինչու է պետք դուրս գալ հարմարավետության տիրույթից: Որքան շատ եք այդպես վարվում, այնքան ավելի շատ  լավ բաներ են պատահում ձեզ հետ: Նույնիսկ ձախվողելու դեպքում դուք գիտակցում եք, որ իրական կյանքում ամեն ինչ բոլորովին այլ է:

4Մեդիտացիայի (մտակենտրոնացման) սովորություն

 Մտակենտրոնացումն օգնում է ավելի հստակ մտածել: Դուք նույն առավելությունները ու մի շարք այլ բաներ կստանաք, եթե օրական առնվազն հինգ րոպե մտակենտրոնացմամբ զբաղվեք:

5. «Ոչ» ասելու սովորություն

Ես կյանքում շատ բաներ եմ արել, որոնք իրականում չեմ ցանկացել անել: Ինչո՞ւ: Միայն մարդկանց հաճոյանալու համար: Ես բոլորին «այո» էի ասում՝ առանց գիտակցելու, թե ինչ եմ անում: Դա էր պատճառը, որ երբեք էլ ժամանակ չէի ունենում ինքս ինձնով զբաղվելու համար: Ծանո՞թ իրավիճակ է: Իրականում մարդիկ չեն բավարարվում ձեր օգնությամբ: Ընդհակառակը, նրանք ավելին են պահանջում: Ավելի լավ է «ոչ» ասեք: Դա ամենաճիշտ որոշումն է:

«Երբ «այո» եք ասում ուրիշներին, համոզվեք, որ ինքներդ Ձեզ «ոչ» չեք ասում»,- ասում է Պաոլո Կոելիոն:

6. Ամեն ինչին հետևելու սովորություն 

Դուք զգո՞ւմ եք, որ կարևոր գործերի համար երբեք բավարար ժամանակ չեք ունենում: Ուրեմն, պետք է սկսեք հետևել այն ամենին, ինչ անում եք: Ձեր անելիքների ցուցակը կրճատելը բավարար չէ: Գրի առեք, թե ինչքան ժամանակ եք ծախսում յուրաքանչյուր առաջադրանքի կատարման վրա և ինչ արդյունքի եք հասել: Բացի այդ, գրի առեք ամեն օր գրանցած արդյունքները: Միշտ էլ միջոցներ կգտնեք ձեր գրաֆիկը կարգավորելու և ավելի արագ շարժվելու համար:

7. Պատասխանատվություն ստանձնելու սովորություն

Սովորությունների հետևյալ ցանկից այս մեկն ամենադժվարն է: Միևնույն ժամանակ այն, թերևս, ամենակարևոր սովորությունն է: Բոլորն էլ խնդիրներ ունեն, բայց ուրիշներին մեղադրելը երբեք էլ չի օգնի լուծել խնդիրները: Փոխարենը՝ դուք պետք է սովորեք պատասխանատվություն ստանձնել այն ամենի համար, ինչ չի ստացվում ձեր կյանքում: Այլ կերպ ասած, երբ ինչ-որ վատ բան է պատահում, պետք է պարզապես ասեք՝ «մեղավորը ես եմ»: Համարյա ոչ մեկն այդպես չի վարվում, բայց սա խելամիտ տարբերակ է:

Դուք պետք է ինքներդ վերահսկեք իրավիճակը: Պատասխանատու եղեք ձեր եկամտի, հարաբերությունների և ընդհանրապես ձեր կյանքի համար: Այդ դեպքում իրավասու կլինեք սեփական հաջողության աստիճանը որոշելու համար: Մոտիվացիա փնտրելով՝ մեծ հաջողության չեք հասնի: Հաջողության հասնում են ամեն օր կիրառվող փոքր սովորություններով:

Աղբյուր՝ 168.am

Понравилась статья? Поделиться с друзьями: