Զոհաբերել աշխատանքը հանուն երեխայի կյանքի, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը

Զոհաբերել աշխատանքը հանուն երեխայի կյանքի, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը.

Զոհաբերել աշխատանքը հանուն երեխայի կյանքի, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը

Ես աշխատում եմ շտապ օգնության բժիշկ: Մի օր ուշանում էի աշխատանքից և տաքսի նստեցի: Խնդրեցի ինձ հնարավորին շուտ տեղ հասցնել, ասացի որ շտապ օգնության բժշկուհի եմ և իրավունք չունեմ հերթափոխից ուշանալու: Ճանապարհին հեռախոսս զանգեց, ընկերուհուս բալիկը օգնության կարիք ուներ: Ես վարորդին ասացի, որ ուղղությունը փոխվում է, քանի որ ես պետք է անհապաղ զննեի երեխային:

Նա սիրով համաձայնեց և ինձ շտապ տեղ հասցրեց, ես խնդրեցի նրան սպասել, մինչև զննումը վերջացնեմ և իջա մեքենայից ու աստիճանները բարձրանալիս մտածեցի, որ նրան լավ կվարձատրեմ: Ես զննեցի, նշանակումներ արեցի և արագ իջա: Խնդրեցի հնարավորին արագ ինձ տեղ հասցնել և ասացի.
— Ես Ձեզ ավելին կվարձատրեմ, միայն թե չուշանամ:
— Դրա կարիքը չկա, ես բժիշկներին անվճար եմ տեղափոխում, — ասաց նա:
— Դա նոր պետական ծրագի՞ր է,- զարմացած հարցրի ես:
— Ոչ իմ անձնական նախաձեռնությունն է: Պարզապես մեկ տարի առաջ շտապ օգնության մի բժիշկ փրկեց իմ երեխայի կյանքը վթարից հետո:
— Բայց դա մեր աշխատանքն է, մենք դրա դիմաց վարձատրվում ենք, դա մեր պարտականությունն է

— Նա իմ երեխային վիրահատեց հենց վթարի վայրում, խախտելով ինչ որ արձանագրություն: Առաջին շտապ օգնության մեքենայի բժիշկը արձանագրություն էր կազմել և ասում էր, որ իմ երեխան մինչև հիվանդանոց չի հասնի, որ նա մահանում է: Այդ բժիշկը չենթարկվելով գլխավոր բժշկի հրամանին վիրահատեց երեխայիս հենց վթարի վայրում, ու նա մինչև հիմա ողջ և առողջ է և հենց այդ բժշկի շնորհիվ, բայց հրամանին չենթարկվելու համար նրան ազատեցին ախատնքից: Նա ասաց, որ Հիպոկրատի երդում է տվել մարդկանց փրկելու համար, այլ ոչ թե հրամաններին ենթարկվելու: Եվ այդ օրվանից ես ոչ մի բժշկից գումար չեմ վերցնում տեղափոխելու համար:
Ես հուզվեցի անսահման և միևնույն ժամանակ հպարտության զգացում ունեցա, այդ բժշկի փոխարեն ես էլ աշխատանքս կզոհաբերեի հանուն այդ երեխայի կյանքի: Այդ բժիշկը նաև երջանիկ էր դարձրել այդ երեխայի հարազատներին:

Աղբյուր` goodinfo

Понравилась статья? Поделиться с друзьями: