Գնացեք գյուղեր և տեսեք, թե ինչ բնապատկերներ ու մարդկային կյանք կա, ինչ ոգեշնչվելու իրականություն կա

Գնացեք գյուղեր և տեսեք, թե ինչ բնապատկերներ ու մարդկային կյանք կա, ինչ ոգեշնչվելու իրականություն կա.

Գնացեք գյուղեր և տեսեք, թե ինչ բնապատկերներ ու մարդկային կյանք կա, ինչ ոգեշնչվելու իրականություն կա

Հայաստանի գրականության երախտավորներին միավորող կառույցներից մեկը` գրողների միությունը փետրվարի 19-ին շարունակելու է երջանկահիշատակ Լևոն Անանյանի հիմնած ավանդույթը` գիրք նվիրել մեր հայրենակիցներին, խթանել գիրք կարդալը:

Կարևոր շեշտադրում. գրողները կանգնելու են Գրողների միության շենքի մոտ և մեծահոգաբար գրքեր են նվիրելու միայն Երևանի Բաղրամյան պողոտայով անցնող մարդկանց: Ասել է թե գրականության հետ կապ ունեն միայն այդ հատվածով անցնողները:

Ես ծնվել ու մեծացել եմ Գեղարքունիքի մարզում: Սևանի ափին գտնվող գողտրիկ գյուղը գրականության ու հայոց պատմության հետ նույնքան կապ ունի, որքան մայրաքաղաքի ամենաէլիտար տարածքը:

Ուզում ես տարածել գրականության արժեքները, ինքդ գնա ընթերցողի մոտ, ոչ թե կանգնիր սեփական միության շենքի կողքի մայթին ու սպասիր, որ ընթերցողը գա: Այդպես մտավորականությունը չի կարող մոտ լինել ժողովրդին, առավել ևս ստեղծագործություններում պատկերել ժողովրդի կյանքը:

Գնացեք գյուղեր և տեսեք, թե ինչ բնապատկերներ ու մարդկային կյանք կա, ինչ ոգեշնչվելու իրականություն կա

Ի վերջո, Հովհաննես Թումանյանը հայ մարդու վարքն ու բարքն էր ներկայացնում, սովորույթները, ոչ թե մեկուսանում:

Հարգելի գրողներ, հայ ժողովուրդը միայն Երևանում և միայն Բաղրամյան պողոտայում չի, մեր ժողովուրդը նախ և առաջ մարզերում է, գյուղերում: Գնացեք գյուղեր, այնտեղ գրքեր նվիրեք, շփվեք գյուղերի երեխաների հետ, տեսեք ինչ տաղանդներ են մեծանում, տեսեք, թե ինչ բնապատկերներ ու մարդկային կյանք կա, ինչ ոգեշնչվելու իրականություն կա:

Գնացեք գյուղեր և տեսեք, թե ինչ բնապատկերներ ու մարդկային կյանք կա, ինչ ոգեշնչվելու իրականություն կա

Понравилась статья? Поделиться с друзьями: