Ինչպիսին էլ որ լինես, միևնույնն է դու իմ մայրն ես

Ինչպիսին էլ որ լինես, միևնույնն է դու իմ մայրն ես.

Ինչպիսին էլ որ լինես, միևնույնն է դու իմ մայրն ես

Երբ ես չորս տարեկան էի, հայրս մեզ թողեց և գնաց ուրիշ կնոջ մոտ: Հորս մեկնելուց հետո մայրս սկսեց խմել եւ մի անգամ տուն եկավ մի մարդու հետ, նրա անունը Վիտյա էր, նա հարբեցող էր, բայց մայրս հավատում էր, որ նա կթողնի խմելը, աշխատանք կգտի եւ ամեն ինչ լավ կլինի մեզ հետ: Սակայն խորթ հայրս չէր պատրաստվում խմելը թողնել, ընդհակառակը, մայրս սկսեց նրա հետ խմել ավելի շատ, խմեց այնքան, որ նա էլ դարձավ հարբեցող և նրան աշխատանքից ազատեցին:

Տանը փող չկար, չնայած որ միշտ էլ խմելու փող գտնվում րէ: Գալիս էին նրանց ընկերները, իրենց հետ  խմիչք, իսկ երբեմն էլ որոշ ուտելիք էին բերում: Ես ուտում էի սեղանի վրայի մնացած ուտելիքները, այն էլ խորթ հորիցս թաքուն, քանի որ նա ինձ արգելում էր որևէ բանի ձեռք տալ:

Մայրս փորձում էր ինձ պաշտպանել, օգնել ինչ որ բանով, սակայն խորթ հայրս գոռում էր նրա վրա, իսկ հաճախ էլ ասում էր, որ չի պատրաստվում ինձ պահել և որ ինձ մայրս մանկատուն տանի: Եվ մի անգամ ես հայտնվեցի մանկատանը:

Այնտեղ ես ստացա լավ կրթություն, ընդունվեցի ԲՈՒՀ և ավարտեցի գերազանց գնահատականներով: Պետությունը ինձ հատկացրեց բնակարան, ինձ հաջողվեց գտնել լավ աշխատանք:

Բայց սկզբում ես մատուցողուհի էի աշխատում սրճարանում, տանից ոչ շատ հեռու: Սրճարանի տիրուհին ինձ նկատեց և գնահատեց իմ գիտելիքները: Դրանից հետո իմ կարիերան վերելք ապրեց: Մեկ տարի անց սովորական մատուցողուհուց ես դառձա սրճարանի կառավարիչ, իսկ երեք տարի հետո ես ղեկավարում էի ամբողջ ռեստորանային ցանց:

Ինչպիսին էլ որ լինես, միևնույնն է դու իմ մայրն ես

Մի անգամ աշխատանքից տուն գնալուց իմ մեքենան խրվել էր ձյան մեջ, դրսում մութ էր, չկար մեկը, որից կարելի լիներ օգնություն խնդրել: Պատրաստվում էի զանգահարել օգնության համար, երբ մթության մեջ նշմարեցի երկու հոգու: Նրանք երկու մուրացկաններ էին` կին և տղամարդ, առաջարկեցին իրենց օգնությունը որոշակի գումարի դիմաց:

Օգնեցին ինձ մեքենաս հանել ձյան միջից, վճարեցի և շարունակեցի ճանապարհս, սակայն ինձ մի միտք էր տանջում` որտեղ կարող էի նրանց տեած լինել: Երկար մտածելուց և հիշելուց հետո հասկացա, որ իմ մայրն ու խորթ հայրն էր: Ես կտրուկ արգելակեցի մեքենաս: Չէի կարողանում հասկանալ` ինչ անել, մի քիչ հետո շրջեցի մեքենայիս ղեկը ու հետ վերադարա: Ես տեսա նրանց նորից, կանգնեցրեցի մեքենաս, խնդրեցի, որ մայրս նստի մեքենայի մեջ, իսկ խորթ հորս թողեցի ճանապարհին:

Տանը մայրիկիս կարգի բերեցի, կերակրեցի  և երբ նստած էինք խոհանոցում, նա ինձ հարցրեց, թե ինչու եմ իրեն օգնում:

_ես քո աղջիկն եմ և չեմ ուզում քեզ հետ վարվել այնպես, ինչպես վարվեցիր դու ինձ հետ, ինչպիսին էլ, որ դու լինես, միևնույնն է դու իմ մայրն ես,_ պատասխանեցի նրան:

Մայրս նայեց աչքերիս մեջ և լաց լինելով ասաց:

_Ես գիտեմ, այն ինչ արեցի ես քեզ հետ, դա աններելի է, բայց խնդրում եմ փորձիր ներել ինձ:

Ես ըդհատեցի նրան և ասացի.

Քեզ կարող եմ ներել, բայց ահա խորթ հորս` ոչ, երբեք:

Ինչպիսին էլ որ լինես, միևնույնն է դու իմ մայրն ես

Հիմա մայրս ինձ հետ է ապրում, նա անճանաչելի է դարձել, թողել է խմելը, մենք վերականգնեցինք նրա փաստաթղթերը, նա կենսաթոշակ է ստանում: Մի խոսքով ես կարողացա ներել մայրիկիս:

 

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: