Մեղրով և խմորիչով պատրաստված թխվածքների համն ուղղակի անհնար է մոռանալ

Թխեք այս խմորից՝ ինչ կամենաք. Խմորիչով պատրաստվող այս խմորը շատ հայտնի է: Եթե այն ճիշտ հունցեք, կստանաք շատ համեղ թծվածքներ, որին առաջարկում ենք ավելացնել մեղր:
Մեղրով և խմորիչով պատրաստված թխվածքների համն ուղղակի անհնար է մոռանալ

Այս խմորը տանտիրուհիներին երևակայելու անսահման հնարավորություններ է տալիս: Կարող եք ավելացնել նրան նաև չամիչ, կամ թխելիս մեջը ջեմ լցնել և այլն:

Բաղադրիչներ

Ցորենի ալյուր- 700 գր.

 Շաքարավազ- 70 գր.

Խմորիչ- 20գր.

Վանիլ-0,25թ/գ

Կաթ-300մլ

Մեղր-3ճ/գ

Աղ-0,5թ/գ

Սերուցքային կարագ-70 մգ

Պատրաստումը

  1. Խառնեք խմորիչը 1 ճ/գ շաքարավազի և 1ճ/գ ջրի հետ:
  2. Մաղեք ալյուրը, հունցեք խմորը՝ ավելացնելով կաթը (կարող եք փոխարինել այն ջրով) և խմորիչի խառնուրդը:
  3. Ավելացրեք մնացած բաղադրիչները և ստացեք փափուկ խմոր: Եթե շատ կպչուն է, ապա ավելացրեք ևս մի քանի գդալ ալյուր: Ծածկեք սրբիչով և դրեք տաք տեղ՝ թողնելով 1,5–2,5 ժամ: Ընթացում 2 անգամ տրորեք խմորը՚:
  4. Երբ խմորը իր ծավալից 2,5–3 անգամ մեծանա, ձևավորեք ձեր ցանկացած ձևով կամ ձևամանում և թխեք՝ ինչ ցանկանաք:

Մեղրաբույր և համեղ այդ թխվածքները շատ հաճելի է թեյի կամ սուրճի հետ:

Բարի ախորժակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: