Պիցցա պատրաստված շերտավոր խմորից

Բաղադրամասեր

Պիցցա պատրաստված շերտավոր խմորից

պատրաստի շերտավոր խմոր — 450 գ

երշիկ — 200 գ,

պանիր — 100 գ,

ձիթապտուղ — ըստ ճաշակ,

լոլիկ — 150 գ,

մայոնեզ, համեմ — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Երշիկն ու ձիթապտուղները կտրատում ենք: Շերտավոր խմորը ձևամանի չափով գրտնակում ենք և դնում բուսայուղապատ կամ յուղաթղթապատ ձևամանի մեջ: Վրան մայոնեզ ենք քսում։

Շարում ենք կտրատած երշիկները, լոլիկն ու ձիթապտուղները: Վրան պանիր ենք ցանում և թխում նախօրոք 230 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:

Աղբյուրը՝ xohanoc.am

Понравилась статья? Поделиться с друзьями: