Ըմբիշ Ստեփան Մարյանյանը դարձավ աշխարհի չեմպիոն:ՌԴ հավաքականի կազմում .

Ազգությամբ հայ Ռուսաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Ստեփան Մարյանյանը (63 կգ) դարձավ աշխարհի 2018 թ. չեմպիոն: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, եզրափակչում առավելության հասավ ուզբեկ Էլմուրաթ Տասմուրադովի նկատմամբ: Հաղթեց 6-3:

Ըմբիշ Ստեփան Մարյանյանը դարձավ աշխարհի չեմպիոն:ՌԴ հավաքականի կազմում .

Այս քաշային կարգում Հայաստանն էր ներկայացնում Սլավիկ Գալստյանը: 1/8 եզրափակչում նա պարտվել էր Թալեհ Մամադովին, որը եզրափակիչ չկարողացավ հասնել, ու Գալստյանը չկարողացավ պայքարել գոնե բրոնզի համար:

Աշխարհի 2018 թ. առաջնությունը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սկսվել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 28-ին:

Աղբյուրը՝armtiames.com

Понравилась статья? Поделиться с друзьями: