Ինչպես հայտնի է, արցախյան առաջնագիծ շտապող մեր առաջին կամավորներից է տաղանդավոր ու հայտնի դերասաններից Գևորգ Գրիգորյանը: Ընդ որում, համարձակ արտիստն Արցախ էր հասել սեփական միջոցներով՝ մոտոցիկլով:

Միանգամից զինվորագրվելով՝ դերասանն արդեն ութ օր է, ինչ առաջնագծային հատվածում կենաց մահու պայքար է մղում ընկերների հետ:

Այսօր արտիստն իր առաջին հրապարակումն է արել մեկնելուս ի վեր: Նա մեկ նախադասությամբ ու խոսուն լուսանկարով պատմել է իրենց առօրյայի մասին ավելի քան պատկերավոր:

Գևորգը գրել է, որ իրենց վրա հակառակորդն ամեն օր ուղարկում է մոտ երկու հարյուրիհասնող шկшնանետերի шրկեր, առնվազն չորսից վեց անգամ՝ Գռшդ, իսկ հընթացս նաև երկուսից երեք հատ հայտնի անօդաչու կամ էլ կnրծանիչ ինքնաթիռներ…

Այս ամենով հանդերձ մեր տղաները շարունակում են ողջ մնալ ու պայքար տանել արդեն մեկ շաբաթ՝ ուրախ ծիծաղը չկորցնելով: Դերասանի հանրայնացրած լուսանկարում նա իր ընկեր Հայկոյի հետ լիաթոք ծիծաղում է: