Բաղադրամասեր
- 1 բաժակ ալյուր,
- 1 բաժակ ջուր,
- 100 գ կարագ,
- 4 հատ ձու,
Կրեմի համար՝
- 1 բաժակ կաթ,
- 1 բաժակ շաքարավազ,
- 3 ճաշի գդալ ալյուր,
- 200 գ կարագ
Պատրաստման եղանակը
- Կարագը, ջուրը և ալյուրը եփել, վերցնել կրակից ու հատ հատ ավելացնել ձուն ու հարել:
- Ստացված խմորից գդալով լցնել թավայի մեջ ու թխել 180-200 աստիճանում:
- Պատրաստի էկլերների կողքից դանակով կտրել ու լցնել կրեմը:
- Պատրաստել կրեմ: Կաթը, շաքարավազը ու ալյուրը եփել, սառեցնել ու խառնել կարագի հետ: