Հայկական երգարվեստի բավական հետաքրքիր արտիստներից մեկը՝ Սևակ Ամրոյանն ասես մշտապես աչքի է ընկել իր հետաքրքիր աշխատաքներով։
Երգիչն հերթական անգամ կարողացել է կրկին հիացնել բոլորին, սակայն այս անգամ նա միայնակ չի թողարկել նոր աշխատանք։ Երգիչն իր գեղեցկուհի մայրիկի հետ համատեղ նոր գեղեցիկ աշխատանք է ներկայացրել և այն հրապարակել բավականին նշանակալի մի ժամանակահատվածում՝ մայրության և գեղեցկության մեկամսյակին ընդառաջ։
Երգը կոչվում է Աշխարհում սիրում եմ քեզ։ Հատկանշանակ է նաև այն հանգամանքը, որ երգչի մայրն այս գեղեցիկ կատարումն իր կողմից մատուցել է առանց երաժշտության՝ ակապելլայի տարբերակով։
Երգիչն անգամ իր խոսքում կարևորել է նաև այն հանգամանքը, որ իր ձայնը ևս ինքը ժառանգել է իր մայրիկից և նշել այն մասին, որ իր ընկերներն ու մտերիմները նույնպես նշել են, որ Սևակի ձայնն իսկապես նման է իր մայրիկի ձայնին։
Այժմ կից նաև ձեր ուշդրությանն ենք ներկայացնում նաև երգչի և իր մայրիկի նոր համատեղ աշխատանքը և մաղթում բարի դիտում։