Աղոթք. Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այսօրը, եւ օգնի՛ր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին

Աղոթք. Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այսօրը, եւ օգնի՛ր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին.

Աղոթք. Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այսօրը, եւ օգնի՛ր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին

— Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն
ամենը, ինչ կբերի այսօրը, եւ օգնի՛ր ինձ անմնացորդ
հանձնվելու Քո սուրբ կամքին:

-Օրվա յուրաքանչյուր ժամին եւ ամեն բանում, խրատի՛ր եւ
աջակցի՛ր ինձ:

-Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ
ընդունել դրանք հանդարտ հոգով եւ այն անսասան հավատով,
որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա:

-Ղեկավարի՛ր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ
խոսքերում եւ գործերում:

-Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի՛ թույլ տուր ինձ
մոռանալ, որ այդ ամենը իվերուստ է առաքված Քո կողմից:
-Սովորեցրո՛ւ ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ
վարվել, չվշտացնելով ու չվրդովվեցնելով եւ ոչ մեկին:

-Տե՛ր,ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա
հոգնություններն ու բոլոր դիպվածները:

— Ղեկավարի՛ր իմ կամքը, եւ սովորեցրու ինձ աղոթել,
հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել:
ԱՄԵՆ:

Понравилась статья? Поделиться с друзьями: