Հրաշք երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանն անկրկնելի պրեմիերա են ներկայացրել՝ «Նոր առավոտ»։
Գեղեցիկ տիկտոկային ոճի տեսահոլովակ է՝ բաժանված երեկ մասի, որտեղ յուրաքանչյուրն իր տիկտոկային տեսանյութն է ձայնագրում։
Դերասանուհի Թամ Սահակյանն էլ տեսանյութի աստղն է։
Հրաշալի երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Ժենյա Հարությունյանն է, գործիքավորումը, միքսն ու մասթերինգը՝ Էմանուել Հակոբյանի։ Անկրկնելի երաժշտական ձևավորումն արել են Տիգրան Շախունցը, Արթուր Պետրոսյանը և Արսեն Միրզոյանը։
Ուրախ ու գեղեցիկ երգը, իրապես, հեշտ է հիշվում՝ շնորհիվ գեղեցիկ ու հեշտ հիշվող խոսքերի, որոնք և անչափ գեղեցիկ ու հուզառատ են․ «Մի քանի կյանք, բավական չէ, որ քո սիրուց հագենամ։ Կուզենայի քեզ հետ հավետ հեռու աշխարհներ գնամ: Չկա, չկա, չկա քեզ պես, սիրում եմ քեզ սիրով` անտես։ Դու իմ բաժին երջանկություն, դու իմ սրտի կես»:
Վայելեք այս հրաշալի տեսահոլովակը։