Հայկական էստրադայի սիրված արտիստներից Արսեն Սաֆարյանն ասես այնքան էլ շատ սպասեցնել չի տալիս իր երկրպագուներին։ Օրերս նույնպես արտիստն իր հանդիսատեսի դատին է հանձնել մի հետաքրքիր կատարում, ինչի կողքով անգամ անտարբեր չեն կարողացել անցնել վերջինիս երկրպագուները։
Երգիչն իր հանդիսատեսին ներկայացրել է հերթական հիթային իր նոր աշխատանքը, որի երաժշտության հեղինակն է հենց ինքը, իսկ խոսքերինը՝ Արթուր Սաֆարյանը։
Երգչի նոր աշխատանքում հասցրել են նկարահանվել նաև Անահիտն ու Գոշը։ Աշխատանքը նկարահանել է Մարիամ Գևորգյանը։
Երգչի այս աշխատանքն իր հերթին թերևս նրա ձեռագրին բնորոշ հերթական ստացված աշխատանքներից մեկն է, որն անգամ իր հետևորդների ուշադրությանն արժանանալուց հետո չի դադարել միայն հիացմունքի խոսքերի արժանանալ վերջիններիս կողմից։
Այժմ նաև ձեր դատին ենք հանձնում երգչի թողարկած նոր աշխատանքը և մաղթում բարի դիտում։ Նշենք, որ Արսեն Սաֆարյանն հայկական էստրադայի այն սիրված արտիստներից մեկն է, ով տարիներ շարունակ զբավել է իր սիրելի աշխատանքով։