Միխայիլ Գալուստյանը՝ նույն ինքը Սուպեր Ժորիկը,երգ է ներկայացրել «Золото»։ Տեսհոլովակը երկու օրում մեկ միլիոնից ավել դիտում ուներ։ Այն նկարահանվել է Միխայիլի՝ վեցամսյա երգարվեստի դադարից հետո։
Իրապես ցնցող է ստացվել տեսահոլովակը։
Սյուժեի մասին խոսք չկա․ Սուպեր Ժորիկը ցուցադրությանը ներկա է դիզայներ Ժոն Փոլ Գուդկովի ցուցադրությանը։
Սկզբից նա ձանձրանում է հագուստին նայելուց, բայց երբ սկսվում է լողազգեստերի ցուցադրությունը, ամենը փոխվում է։
Ինչ-որ պահի Ժորիկը միանում է մոդելներին և ցուցադրում հագուստը նրանց հետ։
Հումորիստին բնորոշ ոճով է մակագրված տեսահոլովակը․ «Սուպեր Ժորիկի երկար սպասված երկրորդ թրեքը։ ԷլեկտրոԿովկաս երաժշտական ոճի հիմնադիր, սրտակեր, խորովածասեր, համաշխարհային շոու-բիզնեսի աստղ Սուպեր Ժորիկը մարդ- տոն է։
Որտեղ հայտնվում է կենսուրախ կովկասցին, ամենուրեք տոնական մթնոլորտ է ստեղծում։
Այս անգամ էլ Սուպեր Ժորիկը փակ ցուցադրությունը վառ կառնավալի է վերածել»։