«Ազգային երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանը նշանավորվեց աննման մեղեդային և հիասքանչ կատարումներով: Այս նախագծի շրջանակում շատ երիտասարդներ են աչքի ընկնում, շատերն են հանրահռչակվում: Իսկ հանդիսատեսն անհամբերությամբ է սպասում հայտնի ժողովրդական երգերի ամենանգամյա յուրօրինակ կատարումներին:
Հարություն Մկրտչյանը արդեն իր կայուն տեղն է նվաճել այս նախագծի շրջանակներում: Հանդիսատեսի համար դժվար է այլևս պատկերացնել նախագիծն առանց այս կատարողի:
Այս անգամ նա հանդիսատեսի և ժուրիի հիացմունքին արժանացել է Աշուղ Շերամի հայտնի «Դուն իմ մուսան ես» հայտնի երգի անզուգական կատարմամբ:
Երգը կատարվել է բազմաթիվ երգիչների կողմից տարբեր մեկնաբանություններով: Հարությունի կատարումը ոճային առումով տարբերվում էր մինչ այս եղած կատարումներից: Բացի այս, Հարությունը փայլեց նաև իր կատարողական վարպետությամբ:
Կատարման ողջ ընթացքում, բացի ստուդիայի կենդանի նվագախմբից, Հարությունին գիթառով նվագակցում էր երաժիշտ Վարդան Գաբոյանը:
Հուզիչ կատարումը ստիպեց հանդիսատեսին ու ժուրիի անդամներին ոտքի կանգնել: Նրանք միահամուռ կերպով տևականորեն ոտքի վրա ծափահարում էր՝ հիացական բացականչություններով: