Հայտնի երգիչներ Անդրե Սիմոնյանը և Սևակ Ամրոյանը հուզիչ երգ են ներկայացրել՝ «Իմ խաղաղ երեկոն է հիմա»։ Վահան Տերյանի անմահ բանաստեղծության հիման վրա Լևոն Աբրահամյանը հրաշք երաժշտություն է գրել՝ վերածելով այն փշաքաղվելու աստիճանի հուզիչ երգի։
Ռեժիսոր Մարիամ Գևորգյանն էլ ավելի գողտրիկ ու տաքուկ է դարձրել երգը՝ հիանալի տեսահոլովակով։ Մուգ գույներ, հուզիչ ու տխուր դեմքեր, խարույկ ու կիթառ․ ի՞նչը կարող է ավելի հուզիչ ու հոգեհարազատ լինել։
Ամեն մի հնչյուն մինչև սրտի խորքն է հասնում այնքան գեղեցիկ ու հուզիչ է ամենը, միևնույն ժամանակ ջերմ ու հանգստացնող։ Իրապես, Անդրեի ու Սևակի դուետն անչափ հաջողված է՝ ինչպես իրար լրացնող ձայնային տվյալներով, այնպես էլ ոճային առանձնահատկություններով։
Տեսահոլովակն արժանվույնս բարձր գնահատականների է արժանացել երկրպագուների կողմից։ Անգամ ոմանք այն միակ լավ բանն են անվանել՝ կորոնավիրուսյան այս շրջանում։
Վայելեք հրաշք կատարումը։