Կարող եք կիվի աճեցնել ձեր այգում կամ նույնիսկ պատուհանի գոգին. Տեսեք թե ինչպես․

Կարող եք կիվի աճեցնել ձեր այգում կամ նույնիսկ պատուհանի գոգին. Տեսեք թե ինչպես․

Զարմանալու կարիք չկա, կիվին ամենևին էլ քմահաճ չէ, և այն կարելի է աճեցնել անգամ սովորական տան պայմաններում:

Կիվին ցանելու համար ամենալավ ժամանակը մարտից մայիս ընկած ժամանակահատվածն է: Ընտրեք հասուն պտուղներ, որ լինեն փափուկ, հարթ:

Պտուղը լվանալ և բաժանել մի քանի մասի: Միջուկը խնամքով  տրորել, ստացված շիլան  լցնել տաք ջրով բաժակի մեջ, խառնել և թողնել որոշ ժամանակ:

Այնուհետև  մի քանի անգամ լվանալ,  կորիզները կսկսեն լողալ մակերևույթին:

Սերմերը  դնել անձեռոցիկի վրա և թողնել 2 –ից 4 ժամ, որպեսզի լավ չորանան:

Կարող եք կիվի աճեցնել ձեր այգում կամ նույնիսկ պատուհանի գոգին. Տեսեք թե ինչպես․

Հարթ ափսեի վրա բամբակ կամ գործվածք տարածել և վրան շարել կորիզները: Ավելացնել քիչ քանակությամբ տաք ջուր: Բամբակը պետք է ներծծի ջուրը:

Կորիզների վրա  պոլիէթիլենային թաղանթ փռել և դնել տաք արևոտ տեղում:

Գիշերը թաղանթը վերցնել կորիզների վրայից:

Առավոտյան  լցնել անհրաժեշտ քանակությամբ ջուր:

7-10 օր անց կիվիի սերմերը կծլեն:

Ցանելու համար անհրաժեշտ է վերցնել սենյակային բույսերի համար նախատեսված ծաղկաման:

Լավ կլինի պատրաստի հող գնել ՝ նախատեսված տրոպիկական լիանաների համար: Երկու ժամ պահել  ջրային գոլորշու վրա:

5-10 մմ խորության վրա դնել 2-3 կորիզ, թեթևակի ծածկել հողով, ջրել սենյակային ջերմաստիճանի ջրով և ամուր փակել թաղանթով:

Դնել տաք արևոտ տեղում և 3-6 օր անց առաջին ծիլերը կհայտնվեն:

Ջրել չափավոր և ոչ ծորակի ջրով:

Ձմռանը ջրել ամիսը 2-3 անգամ:

Վեգետացիայի շրջանում ՝ շաբաթը 2 անգամ:

Շոգ եղանակին պտուղները ցողել ջրով:

Սերմերից տնկած կիվին բարենպաստ պայմաններում ծաղկում ր բերք է տաիս  երրորդ կամ չորրորդ տարում:

Понравилась статья? Поделиться с друзьями: