Ես պատրաստում եմ այս բաղադրատոմսով արդեն 30 տարի. Տորթ «Խրճիթ».

Ցանկանում եմ ձեր դատին ներկայացնել «Խրճիթ» տորթի իմ տնական բաղադրատոմսը, որով արդեն 30 տարի է պատրաստում եմ:

Ես պատրաստում եմ այս բաղադրատոմսով արդեն 30 տարի.  Տորթ «Խրճիթ».

Ես պատրաստում էի այն աղջկաս ծննդյան տարեդարձին, իսկ հիմա նա է պատրաստում իր դստեր համար:

Բաղադրիչներ

Խմորը

Հավկիթ — 3 հատ

Շաքարավազ — 1 բաժակ

Թթվասեր — 1 բաժակ

Մարգարին — 250 գրամ

Ալյուր— 4 բաժակ

Սոդա — 0,5 ճ/գ

Քացախ

Լցոնը

Սև սալորաչիր — 200 գրամ

Հունական ընկույզ— 200 գրամ

Կրեմը

Թթվասեր — 0,7-1 լիտր

Շաքարավազ— 1 բաժակ

Շոկոլադ զարդարելու համար

Տորթ «Խրճիթ»

Առանձնացնում ենք դեղնուցները սպտակուցներից (սառնարանում սառեցնում ենք սպիտակուցները) և խառնում շաքարավազի հետ Մարգարինը հալեցնել և սառեցնել Խառնել դեղնուցը մարգարինի և թթվասերի հետ Ավելացնել քացախով բացած սոդան և ալյուրը Խառնել խմորը

Բաժանել 28 գնդիկների

Դնել սառնարանում 30 րոպե

Հանել սառնարանից և գրտնակել գնդիկներից յուրաքանչյուրը 20-25 սմ երկարությամբ և 3-4սմ լայնությամբ:

Պատրաստում ենք լցոնը:

Ընկույզները կտրտել դանակով: Սալորաչիրը թրջել ջրի մեջ 15-20 րոպե, ապա քամել և կտրտել փոքր կտորներով:

Խմորները հերթով լցոնում ենք տարբեր լցոններով ընկույզի, սալորաչրի: Ապան դնում ենք ջեռոցի մեջ և թխում 180 աստիճանում՝ 15 րոպե:

Շաքարավազով հարում ենք թթվասերը:

Սկսում ենք պատրաստել խրճիթը. Շարում ենք առաջին շերտը 7 գլանակից և քսում վրան թթվասերը: Հետո վեց գլանակ ենք դնում: Այդպես շարունակ մեկ հատ պակասով բարձրանում ենք՝ արանքներում թթվասեր քսելով:

Ամբողջ տորթը պետք է ծածկված լինի թթվասերով:

Հարել սպիտակուցը և զարդարել դրանով խրճիթի կողմնային հատվածները:

Վրան լցնել քերած շոկոլադ:

Տորթը մեկ օր պետք է մնա, որ ներծծվի:

Բոլորը հիացած կմնան թե՛ համից, թե՛ տեսքից:

Բարի ախորժակ:

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: