Դե իհարկե մեր շատ սիրելի Գիքորը ֆիլմի հերոսն է պատկերված լուսանկարում։
Հիշեցնենք, որ «Գիքոր» ստեղծագործությունն Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի երկրորդ էկրանավորումն է։
Համբոն իր որդունё Գիքորին, տարել էր քաղաքն, որպեսզի էնտեղ աշխատեր և հնարավոր չափով կրթվեր։ Տղային նա թողնեց բազազ Արտեմի տանն՝ իբրև նրանց սպասավորը։
Այն իսկապես մի Ֆիլմ է, որն կատարյալ պատմվածքից ոչ պակաս կարողացավ հուզել և տպավորվել հանդիսատեսների սրտերում։
Լավագույն ֆիլմերից, որն հիրավի կերպով կարողացավ դասվել հայկական կինոյի պատմության ոսկե ձեռքբերումների շարքերում։
Այն, օրիգինալ էր այնքանով, որքանով Գիքորի դերակատարը հենց ինքն էլ մի գյուղացի հասարակ երեխա էր, որը անգամ չէր կարող պատկերացնել, որ մի օր կնկարահանվի նման ֆիլմում, որն իրեն այդչափ ճանաչում կբերի և կշփվի էնպիսի մեծերի հետ, որի երանությունն նա պետք է գիտակցեր միայն երկար տարիներ հետո։
1982-ին որոշվեց Հայֆիլմն, ի դեմս Հենրիկ Մալյանի և Սերգեյ Իսրայելյանի, պատրաստվել էկրանավորել հայ-գրականության դասական գոհարներից մեկն՝ «Գիքորը» պատմվածքն։