Տապակած սմբուկ՝ ընկույզի սոուսով՝ վրացական ձևով

Սմբուկը՝ ընկույզով եւ նռան սերմերով վրացական խոհանոցի շատ համեղ ուտեստ է: Այս ուտեստը արագ եւ հեշտությամբ եփում է եւ շատ տոնական է: Այդպիսի գլանները մատուցվում են Վրաստանի բոլոր ռեստորաններում:

Տապակած սմբուկ՝ ընկույզի սոուսով՝ վրացական ձևով

Բաղադրությունը `

Սմբուկ  2 կգ
Ընկույզ  500 գ
Սխտոր  1 գլուխ
Սպիտակ քացախ  100 մլ

սունելի 2ճ/գ

կոշտ աղ 1 տ.մ.
Կարմիր տաք պղպեղ  1 թ/գ
Նուռ 1 հատ

համեմ 1 կապ

Պատրաստումը՝

Տապակած սմբուկ՝ ընկույզի սոուսով՝ վրացական ձևով

1.Սմբուկը կտրատել 11 սմ հաստությամբ, երկարությամբ:

Տապակած սմբուկ՝ ընկույզի սոուսով՝ վրացական ձևով

2.  Կաղապարը ծածկել պերգամենտային թղթով, քսել ձեթ, և  եփել մինչև շականակագույն դառնալը: Գաղտնիք չի , որ սմբուկները եփվելու ժամանակ շատ  յուղ են ներծծում, որեսզի  այդպես չլինի կարող եք եփելուց առաջ դրանք թաթախել աղաջրի մեջ նոր եփել:

Այս մեթոդը նաեւ օգտակար է դառնության հեռացման համար (եթե դառն է); Նաև եթե չեք ուզում, որ սմբուկը շատ յուղ  կլանի,, կարող եք վրձինի օգնությամբ պատել այն յուղով:

3.Սոուս՝ ընկյուզը լավ մանրացնել  կամ  հարել բլենդերի օգնությամբ:

Տապակած սմբուկ՝ ընկույզի սոուսով՝ վրացական ձևով

4. Կաթսայում լցնել ջուր, ավելացնել աղացած ընկյուզը և թրմել՝ թողնելով թույլ կրակի վրա 5-10 ր; Լցնել քացախը և մարացված համեմ, եփել ևս 1 րոպե, ապա ավելացնել սունելին և սխտորը միքիչ  խառնել և անջատել կրակը: Թող միքիչ սառի:

Տապակած սմբուկ՝ ընկույզի սոուսով՝ վրացական ձևով

5.Սմբուկի շերտերի վրա տարածել սոուսը:

Տապակած սմբուկ՝ ընկույզի սոուսով՝ վրացական ձևով

6. Փաթաթել ռուլետի պես, դնել ափսեի մեջ:

7. Շարել նռան հատիկները  սմբուկե ռուլետների վրա և զարդարել կանաչ  համեմով:

Կովկասում սմբուկե ռուլետների վրա հաճախ համեմ են լցնում, իսկ եթե համեմ չեք սիորւմ կարող եք նաև մաղադանոս լցնել:

Понравилась статья? Поделиться с друзьями: