Աղոթք երկուշաբթի օրվա. Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ

Աղոթք երկուշաբթի օրվա. Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ.

Աղոթք երկուշաբթի օրվա. Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր:
Ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ.

Ասա՛ այդ խոսքդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից [վեր], և իմ հանցանքների բազմությունը ծածկեց ինձ: Չարասերիս չարիքին չափ չկա, և ոչ` թիվ ցավալի անօրինությանս:

Հեռացրու ինձնից հանցանքներս, Տեր, և անջրպետելով վերացրու վերքերը վիրավորված ծառայիս, և արժանացրու անպիտան ծառայիս քո երկնային արքայությանը, քո բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ տերությունդ` Հայր և Որդի և Սուրբ Հոգի. այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

(գրաբար)

Ո՛վ ամենակալ եւ ամենակարող Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր քո ամենազաւր եւ բարձրագոյն բանիւդ բաժանեալ անջրպետեցեր զբազմութիւն ջուրցն ընդ երկուս, եւ անշուշտ ամրութեամբ սահմանեցեր զհաստատութիւնն երկնից ի մէջ ջուրցն՝ տեղի զբաւսանաց ամենայն զուարթնոցն երկնից, անկանիմ առաջի քո եւ աղաչեմ զքեզ, ասա՛ բանիւդ այդուիկ առ իս, եթէ՝ «Թողեալ լիցին քեզ մեղք քո» [Մատթ. Թ. 5] բազում. քանզի անաւրէնութիւնք իմ բարձրացան քան զգլուխ իմ, եւ բազմութիւն յանցանաց իմոց ծածկեաց զիս: Չի՛ք չափ չարեաց չարասիրիս, եւ ո՛չ գոյ թիւ թաղծեալ անաւրէնութեանս:

Մեկնեա՛ յինէն զյանցանս իմ, Տէ՛ր, եւ անջրպետեալ վերացո՛ ի վսերէս զվէրս վիրաւորեալ ծառայիս, արա՛ արժանի զանպիտան ծառայս քո երկնից արքայութեանդ՝ առ ամենայն սուրբս քո, զի ընդ նոսին փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ՝ զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգին. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Հովհաննես Գառնեցու Աղոթքները

Աղբյուր` ter-hambardzum.net 

Понравилась статья? Поделиться с друзьями: