Աղոթք առ Միածին Որդին. Դո՛ւ ես հույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավություն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն

Ամեն կողմից տարակուսանքներով շրջապատված՝ սրտով պղծվածներս եւ ունկնդրության կարոտյալներս

Աղոթք առ Միածին Որդին. Դո՛ւ ես հույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավություն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն

Քեզ ենք նայում, մեր տկար բնությունը կրած Քահանայապե՛տդ Հիսուս:

Ո՜վ Դու, որ մեզ համար մեղապարտ եղար, որպեսզի մենք Քեզանով արդարանանք:

Ո՜վ Դու, որ մեզ համար երկրավոր եղար, որպեսզի մենք Քեզանով երկնավորներ լինենք:

Ո՜վ Դու, որ մեզ համար հաց եղար, որպեսզի մենք, Քեզ ճաշակելով, սրբվենք:

Տո՛ւր Քո ցավերով լի Մարմինը՝ որպես ամենայն սրտի սրբարար կերակուր:

Մատռվակի՛ր Քո Արյան անմեղ վտակը՝ կաթեցնելով ի հագուրդ անմեղության մարդկանց որդիների:

Մեկնի՛ր աշխարհի ծովում թաղվածներիս Քո փրկական խաչը՝ առ Քեզ վեր հանող:

Կարոտեցինք շնորհի, սփռի՛ր, լքված մնացինք գործերից, քավի՛ր, խարխափում ենք խավարում, ճառագայթի՛ր, ընկանք հավատից, հաստատի՛ր:

Դո՛ւ ես հույս, Դո՛ւ ես լույս, Դո՛ւ ես կյանք, Դո՛ւ ես քավություն, Դո՛ւ ի՛նքն իսկ անմահություն:

Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո Մարմնին խառնվածները, Քեզ ունի որպես քավիչ քահանա Քո Արյամբ գնված Քո հոտը:

Նայի՛ր ամենքին, սփոփի՛ր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրո՛ւ մեր խռովությունը Քո խաղաղությամբ, հանգստացրո՛ւ մեր հոգնությունը Քո օթեւաններում, ուր Դու գնացիր, ո՜վ Տեր, եւ խոստացար:

Արժանացրո՛ւ յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր եւ Սուրբ Հոգու հետ հավիտյանս. ամեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: