Անվանի դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է այսօր: Նա ծնվել է Ստեփանավանում, բեմական առաջին քայլերն արել տեղի թատրոնում:
Ապա փոխադրվել է Երևան՝ որպես դերասան աշխատելով Պատանի հանդիսատեսի թատրոնում: Տարբեր տարիներին տարբեր թատրոններում աշխատելուց հետո տաղանդավոր դերասանը 1991 թվականին հիմնադրել է Համազգային թատրոնը, որն այսօր լուրջ դեր ունի ժամանակակից թատերական արվեստի զարգացման գործում:

Բացի թատերական ներկայացումներում փայլուն կերպով հանդես գալը՝ Սոս Սարգսյանը նաև բազմաթիվ ֆիլմերում է հանդես եկել՝ կերպավորելով տիպական ու խորը կերպարներ:
Ս. Սարգսյանի մահվան պատճառը թոքերի բորբոքումն է եղել: Յոթամյա նրա բացակայության տարիներին հայ ժողովուրդը շարունակում է սիրով ու ջերմությամն հիշել նրան, լսել նրա փիլիսոփայական ու ուղղորդող մտքերը:
Այսօր կլրանար անվանի ու լեգենդար ժողովրդական արտիստի իննսունմեկ տարին: