Լիլիթ Հովհաննիսյանին հանդիսատեսը վաղուց է ճանաչում, նրա մասնագիտական ու ստեղծագործական վերելքին բոլորն են ականատես եղել:
Փոքր- ինչ կաշկանդված, ժպտերես աղջնակ էր , երբ առաջին անգամ մասնակցեց երաժշտական նախագծերից մեկին ու անմիջապես գրավեց հանդիսատեսի ուշադրությունը :
Այնուհետև Լիլիթ Հովհաննիսյանը նկարահանեց տարբեր տեսահոլովակներ, հանդես եկավ համերգներով և գրավեց հանդիսատեսի սիրտը ոչ միայն Հայաստանում, այլև՝ Սփյուռքում:
Լիլիթ Հովհաննիսյանի մասին մամուլը սիրում է գրել:Հատկապես ակտիվ լուսաբանվում են նրա արտասահմանյան մենահամերգները, իսկ երգչուհին բազմիցս նշել է , որ Սփյուռքի իր հանդիսատեսից անսահման էներգիա է ստանում, ուժ ու եռանդ՝ նորանոր ստեղծագործություններ կյանքի կոչելու համար:
Լիլիթ Հովհաննիսյանն ավելի շատ հայտնի է իր էստրադային ժանրի երգերով, սակայն պարզվում է, որ նա հրաշալի է կատարում նաև աշուղական երգեր: Հանդիսատեսը հոտնկայս ձայնակցում է նրան համերգների ընթաքցում, իսկ ավարտին ծափերը չեն դադարում: Լիլիթ Հովհաննիսյանը նաև այն եզակի երգչուհիներից է , ով նաև ինքն է մոդելավորում իր բեմական հագուստները և հենց այդ է պատճառը ,որ դրանք բոլորն էլ ինքնատպ են , չկրկնվող: