Հատուկ բաղադրատոմսով՝ պատրաստեք իսկական հայկական շատ համեղ կլոր գաթա

Բաղադրամասեր: 

Հատուկ բաղադրատոմսով՝ պատրաստեք իսկական հայկական շատ համեղ կլոր գաթա

1 թ/գ (չոր) խմորիչ,

100 մլ ջուր,

3 բաժակ ալյուր,

2 հատ ձու,

0.5 բաժակ շաքարավազ,

1 պտղունց աղ,

170 գր կարագ,

Խորիզի համար՝

150 գ կարագ,

150 գ շաքարի փոշի,

1.5 բաժակ ալյուր,

1 հատ ձու (վրան քսելու համար)

Պատրաստման եղանակը

1.Խմորիչը գոլ ջրում լուծում ենք, ավելացնում ենք 1 բաժակից մի փոքր քիչ ալյուր և 45 րոպե հանգիստ թողնում: 2.Կարագը հալեցնում ենք, ձվերը շաքարավազի և աղի հետ հարում: Հալած կարագն ու ձվով զանգվածը լցնում ենք թթխմորի վրա, խառնում ենք և մաս առ մաս ավելացնում ալյուրը: Փափուկ և ձեռքերին կպչող խմոր ենք հունցում և 1 ժամով տաք տեղ դնում:

3.Պատրաստում ենք խորիզը: Կարագը հարում ենք, մինչև սպիտակի, ավելացնում շաքարի փոշին, հարում և ավելացնում ենք ալյուրը: Խառնելուց հետո փշրանք ենք ստանում: Խորիզով 5 գունդ ենք պատրաստում և խմորը 5 մասի կիսում: 4.Այնուհետև յուրաքանչյուրը շրջանաձև գրտնակում ենք և խորիզը դնում խմորի մեջտեղում:

5.Եզրերը սեղմում ենք, կարի հատվածով խմորը դեպի ներքև դնում ու թեթևակի գրտնակում: Այնուհետև վրան պատառաքաղով նախշեր ենք անում, հարած ձու քսում և 40 րոպե հանգիստ թողնում:

6.Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում՝ 30 րոպե (15 րոպե՝ միջին ուժեղությամբ, 15 րոպե՝ թույլ) և սառեցնում ենք:

Понравилась статья? Поделиться с друзьями: