Դե իհարկե Քըրք Քըրքորյան։ Մեծանուն հայ, ով չվարանեց իր ողջ կյանքի ընթացքում կառուցել և ստեղծել այնպիսի երկիր, որը կլինի հազարավոր սերունդների համար մեկ տուն։
Անվանի գործարար և միլիարդատեր բարերար, ով իր ջանասիրությամբ ցանկացած վատ իրավիճակից կարողացավ դուրս բերել այն երկիրը, որում կրում էր նաև իր պատմական արմատները։
Ազգանվան վերջին ընդամենը երեք տառ, որոնք աշխարհին տալիս են հայի ընդհանուր նկարագիրն ու բնորոշումը։
Քըրքն իր կյանքի ընթացքում կարողացավ անել այնպես, որպեսզի ողջ աշխարհն իրեն ճանաչի և իր տեսակով ընդունի նաև հայի այն տեսակը, որն հենց իր նման է։ Հայրենիքը սիրող և գնահատող անգամ հեռվից, որը չէր վարանում ամեն հնարավոր միջոց օգտագործել երկիրը փրկելու համար։
Վերջիններիս ընտանիքն ԱՄՆ էր գաղթել Խարբերդ գյուղից, որոնք իրենց պատմական անցյալն են թողնել հենց այդտեղ։
Ապրուսի և լավ ապրելու համար հայտնիների քրիստոնյա ընտանիքն ստիպված եղավ մեկնել այն երկիր, որտեղ էլ սկսեցին իրենց իսկ առաջին քայլերով արդեն լայն ճանաչում ձեռք բերել։