Այսօր Հայաստանում նշում են մեծն հայ վարդապետի՝ Կոմիտասի ծննդյան օրը։ Մեծանուն հայ, ով իր կարևոր տեղն է ունեցել հայ գրականության, հայի ինքնության և ազգային առանձնահատկությունների պահպանման ու միմյանց փոխանցման հարցում։
Նա այն եզակի լեգենդն էր, ով հայ երգի մեջ նոր գիտական կողմ հիմնեց և կարողացավ հայ երաժշտության համար տալ այն առանցքային հիմնասյունը, որպեսզի մեր երգն ու երաժշտությունը պահպանվի և փոխանցվի սերնունդներին։
Նրա ձեռագիրը թերևս միայն իրեն էր հարիր, որն անհնար էր որևէ մեկի կողմից կրկնօրինակել, քանի որ միայն մեծանուն լեգենդն ուներ բոլոր այն բացառիկ երաժշտական նրբություններին տիրապետելու մեծ շնորհը, որը միայն իրեն էր հարիր։
Աստծու կողմից նրան տրված այդ բացառիկ տաղանդն անգամ շնորհաշատ մարդուն դարձրեցին երաժշտական մշակույթի կրողը։ Այսօր ևս այն որակյալ երաժշտությունն, որը պահպանվել և սերունդներին է փոխանցվել միայն հայ վարպետի ձեռքի շնորհքն է։
Հիշեցնենք, որ Կոմիտասի անունն է կրում նաև երևանյան ամենից կարևոր նշանակության այգիներից մեկը, որում էլ գտնվում է նաև նրա անվան թանգարանը, իսկ հարևանությամբ մեծանուն հայերի պանթեոնը։