Ներսիկ Աղասու Իսպիրյան — հայ երգիչ, երգահան, առավելապես հայտնի է իր հայրենասիրական կատարումների համար։ ՀՀ վաստակավոր արտիստ (2011): Ծնվել է Երևանում: Սովորել է Էրեբունու թիվ 160 դպրոցում, 1987-1992 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` միաժամանակ երգելով «Ակունք» ազգագրական համույթում։
Ներսիկ Իսպիրյանն ավելի քան 30 հայրենասիրական, հեղափոխական, արցախյան ազատամարտին ու մարտիկներին նվիրված երգերի հեղինակ է։ Վերամշակել է նաև հին,աշուղական երգեր։
Համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ հյուրընկալվելով հայկական գրեթե բոլոր համայնքներում։ Թողարկել է 13 ձայնասկավառակ, որոնցից 8-ը հեղափոխական երգեր են պարունակում։ Զբաղվել է բռնցքամարտով։
Տեսանյութը՝ ստորև