Երեխաների ամենօրյա աղոթք. Տե’ր, շնորհի’ր, որ միշտ խոնարհ լինեմ, բարի ու մաքուր՝ խորհուրդներով, խոսքով և գործով

Տեր Աստված իմ, Հզոր և Գթած, ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Քեզ, ամեն բանի համար, որ տվեցիր ինձ ծննդյանս օրից մինչև այսօր:

Երեխաների ամենօրյա աղոթք. Տե’ր, շնորհի’ր, որ միշտ խոնարհ լինեմ, բարի ու մաքուր՝ խորհուրդներով, խոսքով և գործով

 

Շնորհի’ր, որ միշտ խոնարհ լինեմ, բարի ու մաքուր՝ խորհուրդներով, խոսքով և գործով:

Թող արդար և բարեմիտ լինեմ ընկերներիս հանդեպ, հնազանդ ծնողներիս, քաղցր ու սիրալիր բոլոր մարդկանց հանդեպ:

Անեմ այն, ինչ որ պիտի ուզեմ, որ ուրիշները ինձ անեն:

Հեռու պահիր ինձ ծուլությունից և անգործությունից:

Փրկի’ր ինձ չար ընկերներից, չար օրինակներից և փորձություններից: Քու առատ սիրո մեջ ընդունի’ր և հիշի’ր ինձ ու ընտանիքիս:

Քեզ փառք հավիտյանս:

Ամեն:

Գրառում՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Понравилась статья? Поделиться с друзьями: