Այս բաղադրատոմսով կարող եք պատրաստել տարբեր խմորեղեններ
Ինչ է պահանջվում
- 100 գր. կարագ
- 150 գր. ալյուր
- 50 գր. շաքարավազ
- 2 հատ ձու
- Աղ
Ինչպես պատրաստել
Նախ պատառաքաղով լավ փափկեցրեք կարագը, ապա ավելացրեք շաքարավազը և խառնեք:
Այնուհետև ավելացրեք ալյուրը և հունցեք խմորը:
Պատրաստի խմորն անհրաժեշտ է 30 րոպե թողնել սառը տեղում:
Այս խմորով պատրաստված թխվածքները անչափ փխրուն են ստացվում: