Տաղանդաշատ երգիչ, անկրկնելի Արամեն հրաշալի պրեմիերա է ներկայացրել՝ «Հայ Ազգի Որդի»։ Հուզիչ պրեմիերայի երաժշտության ու խոսքերի հեղինակը Վաչե Ավեյանն է, գործիքավորումն արել է Կարեն Սևակ փրըդաքշնը, միքսը՝ Էդգար Ալեքսանյանի։
Արամեն հուզիչ գրառում է արել տեսահոլովակին կից․ «Մենք Հայ ենք, մենք Հայկ ենք։ Շարունակիր ապրել ու պայքարել ՀԱՅԻ ՈՐԴԻ…»,- գրել է նա՝ նշելով՝ երգը նվիրվում է Հայկ Մարգարյանի ծննդյան օրվան։
Պարզապես ցնցող կատարում է, որն անհնար է չհավանել։ Այնքան հոգի ու հույս կա այս երգում, որ անհնար է այն չհավանել։
«Հայ ենք մենք ու Հայկի ունենք հայորդի, մատաղ լինենք քո կյանքին, հայ ազգի որդի»,- երգում է նա՝ հիշատակելով նաև Հայկ Նահապետին, Նարեկացուն, Գրիգոր Լուսավորչին։
Անհնար է առանց հպարտության լսել յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը, քանզի իրապես այն մեծ ցնծություն է հաղորդում յուրաքանչյուրիս հոգուն։