Լավաշով պատրաստված այս նախուտեստը շատ արագ է պատրաստվում, շատ համեղ է, ախորժելի և շատ հարմար։
Բաղադրատոմս
- 2 հատ լավաշ
- 4 հատ խաշած ձու
- 200գ. պանիր
- մեկ կապոց կանաչի
- 3ճ.գ. թթվասեր
- աղ
- արևածաղկի ձեթ
Պատրաստման եղանակ
- Խաշել ձվերը 8 րոպե, հովացնել և կեղևազրկել։
- Լվանալ կանաչին և մանր կտրատել։
- Քերել ձուն և պանիրը։
- Բոլոր պատրաստի բաղադրիչները խառնել, ավելացնել աղ։
- Ավելացնում ենք թթվասեր և կրկին խառնում։
- Քառակուսի մասերի կտրատել լավաշը։
- Մեջտեղի հատվածում դնել միջուկը և փաթաթել։
- Արդեն տաքացած թավայի վրա լցնել արևածաղկի ձեթ և տապակել լավաշով ձողիկները 2 կողմերից մինչև կարմրեն։
- Որպեսզի ձողիկները չքանդվեն, կարող եք նախքան տապակելը դրանք թաթախել ձվր մեջ։
Կալորիաներից խուսափելու համար կարող եք նաև պատրաստել նախուտեստը ջեռոցի մեջ։