Անահիտ Կարապետյանը բացի դերասանական անվիճելի ու փայլուն տաղանդով, աչքի է ընկնում նաև երգելու հրաշալի կարողություններով: Այս ամենից զատ Անահիտը նաև ընտանիքի հրաշալի կին ու մայր է, ինչ մասին սկսել են հաճախակի բարձրաձայնել նաև նրա ընտանիքի անդամները:
Անահիտն իր բնույթով տաք ու ջերմ մարդ է, ուստի ջերմություն և գեղեցկություն է սփռում իր շուրջը: Նրա հերթական գեղեցիկ նախաձեռնությունն ուղղակի աներևակայելի հուզիչ ու տպավորիչ է ստացվել:
Սիրելի ամուսնու ծննդյան առիթվ Անահիտը երեխաների հետ որոշել է անակնկալ մատուցել նրան՝ նրան նվիրված մի գեղեցիկ, մեղեդային երգ ձայնագրելով:
Երգը հեղինակային է. երգի բառերը հեղինակել է Անահիտը, իսկ երաժշտության հեղինակը Ռոզա Ֆիլբերգն է: Անահիտն անձամբ նաև մասնակցում է երգի կատարմանը: Երգը կատարում են նաև նրա երեխաները: Անչափ զգացմունքային այս երաժշտական կատարումը անտարբեր չի թողնի ոչ ոքի:
Առաջարկում ենք վայելել այս գեղեցիկ ընտանեկան կատարումը, որը հրաշալի զգացողություններ է փոխանցում ունկնդրին: