Աղոթք. Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, եւ օգնի՛ր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին.
— Աստվածիմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն
ամենը, ինչ կբերի այսօրը, եւ օգնի՛ր ինձ անմնացորդ
հանձնվելու Քո սուրբ կամքին:
-Օրվա յուրաքանչյուր ժամին եւ ամեն բանում, խրատի՛ր եւ
աջակցի՛ր ինձ:
-Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ
ընդունել դրանք հանդարտ հոգով եւ այն անսասան հավատով,
որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա:
-Ղեկավարի՛ր իմ մտքերն ու զգացմունքները բոլոր իմ
խոսքերում եւ գործերում:
-Յուրաքանչյուր աննախադեպ պարագայում մի՛ թույլ տուր ինձ
մոռանալ, որ այդ ամենը իվերուստ է առաքված Քո կողմից:
-Սովորեցրո՛ւ ինձ ամեն մարդու հետ խելամիտ ու շիտակ
վարվել, չվշտացնելով ու չվրդովվեցնելով եւ ոչ մեկին:
-Տե՛ր,ինձ ուժ տուր կրելու այս առաջիկա օրվա
հոգնություններն ու բոլոր դիպվածները:
— Ղեկավարի՛ր իմ կամքը, եւ սովորեցրու ինձ աղոթել,
հուսալ, հավատալ, սիրել, համբերել ու ներել:
ԱՄԵՆ: