Այսօր Հայոց պատմության ամենից կարևոր զորահրամանատարի՝ Անդրանիկ Օզանյանի հիշատակի օրն է։
Մեծանուն լեգենդ, ով Հայոց պատմության մեջ եղել է, կա և միշտ կմնա այն լեգենդը, որը սերունդների կրթման հարցում այն մեծանուն հայն է, ում մշտապես կարելի է կրկնօրինակել։
Բացառիկ լեգենդ, ում անունն անգամ տալիս շատերի մարմնով ահ էր անցնում, քանի որ բոլորն էին գիտակցում, թե իրենց առջև ով է կանգնած։
Մեծն Զորավարի մասին չեն դադարել շարունակ պատմության դասագրքերում ևս նշանակալի տեղ հատկացնել՝ իր մասին սերունդներին պատմելու համար։
Զորավարի անցած ուղին միշտ ցույց է տվել, թե ինչպիսին պետք է լինի իրական հայը և ինչպես նա կարող է պայքարել իր հայրենիքի համար։
Ծովից ծով Հայաստանն ասես հենց այնպես չէր։ Այդ ամենի պահպանման համար մեծանուն հայեր կատարում էին ահռելի աշխատանքներ, որոնց ահից անգամ թշնամին կիլոմետրերով շարունակում էր հեռու գտնվել։
Մեծն Զորավարն անգամ իր խոսքերից մեկում նշել էր, որ կիսաթ թողած գործեր մնացին։ Նրա ծրագրեն ինքնին միայն հայանպաստ էին և բացառապես պետական շահերին մղված։