Ներկայացնում ենք համեղ շոկոլադե «Հալվող հրաշք» տորթի բաղադրատոմսը:
Բաղադրիչները՝
- 5 բաժակ + 2 ճ/գ թթվասեր
- 2 ձու
- 3 բաժակ + 2 ճ/գ շաքարավազ
- 1,5 թ/գ սոդա
- 2 բաժակ ալյուր
- 4 ճ/գ կակոյի փոշի
- 1/2 կիտրոն (հյութ)
- 2 ճ/գ կարագ
Պատրաստումը՝
1. 2 բաժակ թթվասերին խառնիր ձվերը, 2 բաժակ շաքարավազը, սոդա և 2 բաժակ ալյուր: Ստացված հեղուկ խմորը լցրու 2 ձևամանի մեջ՝ յուրաքանչյուրը նախապես ծածկելով թխելու թղթով: Մեկի մեջ ավելացրու 2 ճ/գ կակաոյի փոշի: Թխիր 190-200°C-ի պայմաններում մոտ 20-25 րոպե: Ըստ ցանկության՝ խմորին ավելացրու կա՛մ հատապտուղներ, կա՛մ հունական ընկույզ:
2. Կրեմի համար լավ հարիր 3 բաժակ թթվասերը, 1 բաժակ շաքարավազը և կիտրոնի հյութը:
3. Շոկոլադե գլազուրի համար 2 ճ/գ թթվասերը, 2 ճ/գ կակաոն, կարագը և 2 ճ/գ շաքարավազը հալեցրու մարմանդ կրակի վրա՝ մշտապես խառնելով: Մի հասցրու եռման վիճակի:
4. Սառած բիսկվիթների վրա քսիր կրեմը և վրան գլազուրը լցրու: