Բաղադրիչներ
3,5 բաժակ ալյուր
2 ձու
¾ բաժակ շաքարավազ
200 գ կարագ
0,5 թ. գդալ սոդա
1 թեյի գդալ քացախ
1 ճաշի գդալ բուսայուղ
Մի պտղունց աղ
1 տուփ եփած խտացրած կաթ
Պատրաստման եղանակը
Ձվերը, շաքարավազը և աղը միացնել և լավ խառնել, ավելացնել կարագը, քացախով մարած սոդան և լավ խառնել, աստիճանաբար ավելացնել ալյուրը: Խմոր հունցել, որպեսզի գնդիկներ չմնան: Ստացվում է փափուկ, էլաստիկ ձեռքերին չկպչող խմոր:
Ընկույզները թխելու համար կաղապաըի մակերևույթը պատել բուսայուղով և դնել կրակի վրա, որպեսզի լավ տաքանա: Խմորից փոքրիկ՝ ընկույզի չափ գնդիկներ ձևավորել: Գնդիկները տեղավորել կաղապարի մեջ և փակել կափարիչը: Կրակի վրա պահել մեկ րոպե, այնուհետև բացել և նայել, եթե խմորը կարմրել է, կաղապարը շրջել և հակառակ կողմով դնել կրակի վրա: «Ընկույզները» հանել կաղապարից, թողել սառչի: Յուրաքանչյուր մասը լցոնել եփած խտացրած կաթով և իրար միացնել երկու կեսեր: