Տեսեք թե ինչ կպատահի եթե օրական մի քանի հատ արմավ (խուրմա) ուտեք․ արդյունքն ապշեցնող է

Արմավը (խուրմա) հարուստ է մանրաթելերով, ինչը կարևոր է մարսողության կարգավորման համար: Բացի այդ՝ արմավի պարունակության մեջ առկա բնական շաքարը հիանալի տարբերակ է առօրյայում շաքարի օգտագործմանը փոխարինելու համար:
Արմավը, հագեցնող ու սննդարար լինելուց բացի, բուժիչ հատկություններ ունի և նպաստում է որոշ հիվանդությունների բուժմանը, ինչպես, օրինակ, սակավարյունության, բարձր խոլեստերինի և, անգամ, քաղցկեղի դեպքում: Պարբերականը ներկայացրել է մրգի հարուստ կենսական պարունակությունն ու դրա օգտակարությունը:

Տեսեք թե ինչ կպատահի եթե  օրական մի քանի հատ արմավ (խուրմա) ուտեք․ արդյունքն ապշեցնող է

Երկաթ

Երկաթի հարուստ պարունակությունը նպաստում է սակավարյունության բուժմանը: 100 գրամ արմավը պարունակում է 0.90 գրամ երկաթ, որը հավասար է երկաթի օրական անհրաժեշտ չափաբաժնի 11 տոկոսին:

Աչքի վիտամիններ

Արմավը հարուստ է լյութեին և զեաքսանտին նյութերով, որոնք հայտնի են որպես աչքի վիտամիններ և օգտակար են աչքի ցանցաթաղանթի ու այն հատվածի համար, որը տարիքի հետ վնասվում է:

Փորլուծություն

Արմավը պարունակում է կալցիում, որն անհրաժեշտ է փորլուծության բուժման համար: Արմավի կանոնավոր օգտագործումը նպաստում է աղիներում օգտակար մանրէների աճին:

Փորկապություն

Արմավը կարգավորում է մարսողությունը` նպաստելով օրգանիզմում թունավոր նյութերի վերացմանը:

Կարգավորում է քաշը

Արմավը հագեցվածության զգացողություն է ապահովում և սննդարար նյութերի շնորհիվ նպաստում քաշի նվազմանը: 1 կգ արմավը պարունակում 3000 կալորիա:

Ամրապնդում է սիրտը

Արմավը, կանոնավոր օգտագործման դեպքում, բարենպաստ ազդեցություն է ունենում նաև սրտի վրա:
Մի քանի արմավ գիշերը կարելի է թրջել և թողնել 1 բաժակ ջրում, իսկ առավոտյան հարել ջրի հետ և ըմպել օրվա ընթացքում մի քանի անգամ: Այն կարող է կանխել նաև սրտի կաթվածը:

Էներգիայի աղբյուր

Արմավն օգնում է ստանալ բնական շաքարների առավելագույն պաշար:

Понравилась статья? Поделиться с друзьями: