Քաղաքական գործիչներն իհարկե սեփական ես-ով հասցնում են հանրության մոտ ձևավորել իրենց այն կերպարը, որն առաջին հերթին ասոցացվում է երկրի ղեկավար ասվածի հետ։
Թերևս այդ ամենից զատ էլ նրանք նույնպես այն նույն մարդիկ են, ովքեր ևս ունեն ընտանիք, երեխաներ, թոռներ և ծոռներ։
ՀՀ նախագահներից մեկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս այդպիսի արտաքին քաղաքական գործիչներից մեկն է, ով հասցրել է հանրության շրջանում ձևավորել իր առանձին ես-ը։
Այժմ, սակայն քչերը գիտեն, թե ով է նրա հարսը, ով էլ բավականին հայտնի է նաև հայկական հեռուստատեսությամբ։
Վերջինս Հայաստանի հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանն է, ում շատերը կհիշեն հայտնի նախագծերից մեկից, որը նա վարում էր նաև դերասան Տիգրան Ներսիսյանի հետ միասին:
Բոլորովին վերջերս էլ Աննան ներկայացել է մի հարցազրույցով, որում անդրադարձ է եղել նաև իրենց անձնական կյանքին, ով էլ այդ առիթով նշել է, թե իրենց կյանքում ամեն բան շատ արագ և պատահականորեն ստացվեց։
Իր և Դավիթի մոտ ամեն ինչ առանց միմյանց համոզելու է եղել։ Այո, դա իսկապես սեր էր, որի առջև անկարող էին երկուսն էլ։
Մնում էր միայն համակերպվել արդեն համատեղ ապրելու հետ և հենց էդպես էլ եղավ։
Նշենք, որ Դավիթն ու նրա նախկին կինն՝ Լիլիթն, երեք երեխա ունեն: Հավելենք նաև, որ Լիլիթն ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի դուստրն է: