Գաղտնիք չէ, որ Գ. Սուրենյանը բացի եղանակային տվյալների մասին իրազեկելուց, նաև հանրայնացնում է տարերային հետաքրքիր իրողությունները, բնության և տեղումների հետ կապված ուշագրավ փաստեր ու լուսանկարներ:
Նրա հերթական գրառումը լուսանկարի տեսքով էր: Լուսանկարում ժամեր առաջ երևանյան երկնքում տեսանելի դարձած կայծակն է երևում՝ ընդ որում երևացողը գծային կայծակ է: Բնության ուշարժան այս երևույթը նկատել և անմիջապես ֆիքսել է կարողացել Արտակ Ալոյանը:
Գ. Սուրենյանի հրապարակման մեկնաբանությունների բաժնում տեղ է գտել ֆեյսբուքյան օգտատերերից շատերը տեղադրել են իրենց ֆիքսած նկարահանումները ևս լուսանկարների կամ վիդիոների տեսքով:
Նկարահանումները տարբեր ժամանակների են, որոնց մեջ հատկապես ուշագրավ ու հետաքրքրական է մեկի՝ Վ. Արսենյանի վիդիոնկարահանումը, որտեղ պատահական նկարահանման ժամանակ տեսախցիկը կարողացել է ֆիքսել կայծակի մեկ այլ ուշագրավ տեսարան:
Սուրենյանի հրապարակման տակ նաև հետաքրքիր մեկնաբանություններ են եղել, բացի նկարներն ու տեսանկարահանումները: Գագիկ Մամուլյանը գրել է. «Դառել ես եղանակային Շամշյանը, հլը երևույթը չդիտված, նկարը ուղարկում են»: