Դե իհարկե Երիտասարդական պալատն։ Շատերիս շատ սիրելի Կուկուռուզնիկի շենքն, որը իրենով մեր քաղաքի համար մի մեծ նշանակություն ուներ և անհնար էր այն որևէ կերպ շփոթել մեկ այլ կառույցի հետ։
Էն վայրն անգամ, որտեղ այն գտնվում էր ևս մեծ կարևորություն ուներ կառույցի հայտնի լինելու հետ։ Մոնումենտի հարակից տարածքին՝ Աբովյան պուրակին հարիր հարվածում հենց տեղակայված էր անչափ հայտնի շինությունը։
Շատերի սիրված ժամանցի վայրերից մեկն էր, որն անհնար էր պատկերացնել առանց երևանցիների, ինչպես նաև զբոսաշրջիկների, որոնք չէին դադարում ամեն քայլափոխի լուսանկարվել այդ գեղեցիկ շինության տարածքում՝ հուշ ունենալով դրա մասին։
Այժմ, սակայն միայն լուսանկարների տեսքով ցավոք այն կարելի է դիտել և կարոտը ևս չառնել։
Ոմանց համար կարծես այդ ամենն իրենց իսկ կյանքի մի մասն էր, որն էդպես էլ պոկվեց ինչպես իրենց մարմնի մի մաս։ Այժմ նույն շինության փոխարեն էդպես էլ ոչինչ չկա կառուցված և փոխարենը միայն դատարկությունն է մնացել։